Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքի ավագանին
որոշում Է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 70-Ն որոշման բովանդակության մեջ 1-ին կետից հետո լրացնել նոր կետ, հետևյալ խմբագրությամբ՝
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2018 թվականի ծրագրային բյուջեն՝ համաձայն թիվ 4 հավելվածի:
|