Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 19-րդ փողոց, 7 բնակելի տուն հասցեում գտնվող 08-010-0027-0015 կադաստրային ծածկագրով 0,07121 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի նշանակության շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով քաղաքացի Մարետա Ժորժիկի Վարդանյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Որոշում եմ 1.Ճանաչել Մարետա Ժորժիկի Վարդանյանի /ծնված՝ 06/05/1955 թվականին, նույնականացման քարտ՝ 006180905/, սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 19-րդ փողոց, 7 բնակելի տուն հասցեում գտնվող 08-010-0027-0015 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,07121 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 125,6 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ:
2.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարետա Ժորժիկի Վարդանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |