Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Մաիլինա Ալեքսանդրի Սիմոնյանի 2023 թվականի հուլիսի 12-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, 26-րդ փողոց, 1 շենք, 2 բնակարան հասցեում գտնվող 43,1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով, անհատույց, սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալ Մաիլինա Ալեքսանդրի Սիմոնյանին /հետագայում՝ Նվիրառու/:
2. Անշարժ գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչել՝ Մաիլինա Ալեքսանդրի Սիմոնյանին
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին: |