Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա Համայնքի «Նանե մանկապարտեզ», «Ամասիայի համայնքային գրադարան», «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց», «Ամասիայի սոցիալ-կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2024 թվականի քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 104-Ա որոշման 1-ին կետով հաստատված թիվ 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: |