Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 42-րդ կետերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 18-րդ կետերի և 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքին պատկանող գույքը՝ МТЗ-82.1 անիվավոր տրակտորը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրի բնակիչ՝ Հովիկ Մկրտչի Սուքիասյանի հորը՝ Մկրտիչ Հովհաննեսի Սուքիասյանին նվիրատվության իրավունքով օտարելու մասին» թիվ 37-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքին պատկանող գույքը՝ Բելառուս МТЗ-82.1 անիվավոր տրակտորը/ պետհամարանիշ 7718LS/ նվիրատվության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրի բնակիչ՝ Հովիկ Մկրտչի Սուքիասյանի (2011 թվականի հունվարի 20-ին մարտական հերթապահության ժամանակ զոհված) հորը՝ Մկրտիչ Հովհաննեսի Սուքիասյանին:»: