Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 93-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հրանտ Վելիխանի Աբգարյանը իր դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինությունը, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և 17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող 08-066-0009-0017 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,00765 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, և իր պատրաստականությունն է հայտնել սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի արժեքը և գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները.
Որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-066-0009-0017 կադաստրային ծածկագրով 0,00765 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 42,0 քառակուսի մետր մակերեսով շինության, որից 24,9 քառակուսի մետր մակերեսով առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և 17,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/ 0,07 քառակուսի մետր պարիսպը (վկայական N 08082024-08-0047, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 24-րդ փողոց, 31/1շինություն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 65320/վաթսունհինգ երեք հարյուր քսան/Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Հրանտ Վելիխանի Աբգարյանի /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից, 24/02/2022, հաշվառման հասցե` գյուղ Հողմիկ, 3-րդ փողոց, տուն 9) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Վարդուշ Կնյազի Հարոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: