Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 39-րդ կետի 1) ենթակետի դրույթներով ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնող 08-066-0020-0020 կադաստրային ծածկագրով 0,098 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 249,65 քառակուսի մետր մակերեսով շինությունները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում գտնող 08-010-0049-0027 կադաստրային ծածկագրով 0.09316 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |