Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի>> Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-րդ մասի 1.2 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912 որոշման 34 կետի 1-ին ենթակետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքի ավագանին.
որոշում Է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքի Բանդիվան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.028286 հա հողամասը ՝ իր 50.69 ք.մ ընդհանուր մակերեսով շինություններով , անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն / Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/: |