Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի տունը, օժանդակ շինությունը եվ նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նվիրատվության կարգով քաղաքացի Ռոբերտ Հակոբի Կիրակոսյանի 6 անձից բաղկացած ընտանիքին օտարելու մասին» թիվ 18-Ա որոշման բովանդակության հատուկ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
1) «1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Հողմիկ, փողոց 2, թիվ 17 բնակելի տուն հասցեում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 19052025-08-0035/, 249,65 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունը, նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0,098 հեկտար մակերեսով հողամասը նվիրել քաղաքացի Ռոբերտ Կիրակոսյանին/հետագայում՝ Նվիրառու/:
2. Անշարժ գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչել՝ Ռոբերտ Հակոբի Կիրակոսյանին:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
4.Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին:»