Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 49-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հուլիսի 2022 թվականի N 49-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի, 89-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 18,  28 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0026-0015  կադաստրային ծածկագրով 0.06214 հեկտար հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում,  հաշվի առնելով քաղաքացի Սուսաննա Համազասպի Մաթևոսյանի 2022 թվականի հունիսի 6-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

Որոշում Է՝

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 28, թիվ 28 բնակելի տուն հասցեում գտնվող 124,82 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը, ավտոտնակը և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0026-0015 կադաստրային ծածկագրով 0.06214 հեկտար հողամասը /հետագայում՝ անշարժ գույք/  /անշարժգույքինկատմամբիրավունքների պետական գրանցման վկայական 19122018-08-0020/ նվիրատվության կարգով, անհատույց, օտարել այդ բնակարանի վարձակալ Սուսաննա Համազասպի Մաթևոսյանին /հետագայում՝ Նվիրառու/:

2.    Անշարժ գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչել Սուսաննա Համազասպի Մաթևոսյանին:

3.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին:

 


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.10 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner