Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը և Ջուլետա Երջանիկի Աբգարյանի 2025 թվականի հոկտեմբերի 08-ի դիմումը.
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր՝ Գառնառիճ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 30.0 հեկտար 4-րդ կարգի արոտը (կադաստրային ծածկագիր՝ 08-029-0101-0001-ից) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Ջուլետա Երջանիկի Աբգարյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 61.200 (վաթսուն մեկ հազար երկու հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ: