Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 1-ին մասի 15-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հինք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Ամասիա համայնքի «Սոցիալ-կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Ամասիա համայնքի «Սոցիալ-կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |