Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին փոխարինողի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 01//10577-2023 գրությունով ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացան նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԻՀ 02 արձանագրությունում նշված խախտումներն ընդունել ամբողջությամբ՝ համաձայն հավելվածի:
Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին՝ 1) միջոցներ ձեռնարկել համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացան նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԻՀ 02 արձանագրությունում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան: Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի վրա: |