Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով 18 օգոստոսի 2011 թվականի <<Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության N 1180-Ն որոշման 30, 33 և 34 կետերով, ինչպես նաև 13 նոյեմբերի 2003 թվականի <<Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության N 1532-Ն որոշմամբ՝ համայնքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման նպատակով.

Որոշում եմ՝

1. Ստեղծել՝

1) համայնքի տարահանման հանձնաժողով, հանձնաժողովի նախագահ նշանակել համայնքի ղեկավարի տեղակալին և հանձնաժողովի կազմը համալրել համայնքապետարանի աշխատակազմից,

2) քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝

ա. կապի ՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Սևակ Պապոյան

բ. ինժեներական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Վարդան Շաղոյան

գ. բժշկական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Սիլվա Վարդանյան

դ. մեքենայացված՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Գևորգ Հակոբյան

ե. անհատական պաշտպանության միջոցների բաշխման և հասարակական սննդի մատակարարման ՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Արթուր Մկրտումյան

զ. գյուղատնտեսական կենդանիների, բույսերի և անտառների պաշտպանության՝ 1/3 անձնակազմով, հրամանատար Արթուր Մանուկյան

է. հասարակական կարգի պահպանման՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Հակոբ Տոմոյան

ը. փրկարարական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Հովհաննես Սալնազարյան,

թ. հակահրդեհային՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Արգամ Ադամյան,

ժ. հետախուզական՝ 1/3 անձնակազմով, հրամանատար՝ Մանվել Հարությունյան,

2.Հաստատել՝ համայնքի բնակավայրերում կազմավորումների և անձնակազմերի ցանկը՝ համապատասխան հավելվածով:

3.Հանձնարարել՝

1) տարահանման հանձնաժողովի նախագահին՝

ա. քաղաքացիական պաշտպանության կազմավորումները համալրել անձնակազմով և համապատասխան գույքով,

բ. կազմակերպել և իրականացնել համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, կազմավորումների անձնակազմի ուսուցումը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 22.01.2015թ. թիվ 46-Ն որոշման, 4.Համայնքապետարանի քարտուղարին՝ սույն որոշման մասին իրազեկել ըստ պատկանելիության:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում եմ անձամբ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner