Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին հաշվի առնելով Կարինե Թորոսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի տարածքում գտնվող խեցգետնի արտադրամաս կառուցելու համար նախատեսված Կարինե Թորոսյանի սեփականությունը հանդիսացող 08-091-0013-0008 կադաստրային ծածկագրով 0,67 հեկտար և 08-091-0013-0009 կադաստրային ծածկագրով 0,345 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողատեսքի հողամասերը փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության արտադրական գործառնական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ այդ հողամասում խեցգետնի արտադրամաս կառուցելու հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: