Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի թիվ 16-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի դեկտեմբերի 02-ի թիվ 3/1 արձանագրությունը.
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Արդենիս/ սեփականությունը հանդիսացող 08-017-0104-0107 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 25,50807 հեկտար անջրդի, 3-րդ կարգի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 107000 (հարյուր յոթ հազար) դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, Լավերնիկ Արմենի Մնացականյանին (նույնականացման քարտ՝ 011514775, տրված՝ «22.02.2021թվականին», 021-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր:
2. Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: