Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

29 մարտի 2022 թվականի N 3

«Արման-Գոռ» ՍՊԸ կողմից ներկայացված 08-018-0132-0005 ծածկագրով հողամասի տարածքում իրականացնելու օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի  Արեգնադեմ բնակավայրում 2022 թվականի մարտի 28-ին կայացավ հանրային լսումներ:

  Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայր 28.03.2022թ. հանրային լսումներին մասնակցում էին «Արման-Գոռ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հովակյանը, Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը, Արեգնադեմ բնակավայրի  վարչական ղեկավար Աշոտ Պողոսյան, Արեգնադեմ բնակավայրի բնակիչներ:ՍՊԸ-ի տնօրեն Արման Հովակյանը ներկայացրեց, որ Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրի վարչական տարածաքի սահմաններում, տուֆերի երևակումում ընկերությունը ցանկանում է իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ տուֆերի որոնման, գնահատման և հետագայում շահագործման նպատակով:

   Երկրաբանահետախուզական աշխատանքները կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը:Աշխատանքների մեջ կընդգրկվեն հիմնականում համայնքի և հարակից բնակավայրի բնակիչներ:

   Ընկերությունը կապահովի բնապահպանական բոլոր նորմերի պահպանումը, ակտիվորեն կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աշխատանքներին:

   Ամփոփելով լսումների արդյունքները Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալը նշեց նախատեսվող աշխատանքների կարևորությունը համայնքի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար:Փաստվեց նաև, որ աշխատանքների արդյունքում պետք է պահպանվեն Արեգնադեմ բնակավայրի բնակիչների շահերը:

   Լսումների մասնակիցները տալիս են իրենց նախնական համաձայնությունը:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner