|
ՆԱԽԱԳԻԾ
|
19 օգոստոսի 2025 թ. |
ՄԱՐԻԱՄ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ «ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 84-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Մարիամ Սերյոժայի Մարգարյանի 2025 թվականի օգոստոսի 19-ի դիմումը ո ր ո շ ու մ եմ
- Մարիամ Սերյոժայի Մարգարյանին 2025 թվականի օգոստոսի 20-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Սոցիալ- կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար :
- Մարիամ Սերյոժայի Մարգարյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև 6/վեց/ ամիս ժամկետով՝ մինչև թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակցի կողմից զբաղեցնելը:
- Աշխատավարձը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի ավագանու սահմանած դրույքաչափին համապատասխան :
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|