Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին» թիվ 9-Ա որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը՝ Ամասիա համայնք Արդենիս բնակավայր 4-րդ փողոց, շենք 2»: