Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 12-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 112-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը ժամանակավոր օգտագործման համար վարձակալության իրավունքով տրամադրելու և տրամադրման պայմանները հաստատելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում գտնվող թվով 15 բետոնյա բլոկները և 7 բետոնյա պատերը տեղափոխելու համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին ի գիտություն ընդունելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը նվիրատվության կարգով Արեգնազան Ռաֆիկի Իվանյանի 4 անձից բաղկացած ընտանիքին օտարելու մասին:
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը նվիրատվության կարգով Մաիլինա Ալեքսանդրի Սիմոնյանին օտարելու մասին:
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
9. Հայաստանի Հանչապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքի «Սոցիալ-կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու համաձայնության տալու մասին:
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) : |