Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում տեղակայված համայնքային սեփականություն հանդիսացող 08-029-0011-0003 կադաստրային ծածկագրով 0,09946 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայր, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 6/3 հողամաս: