Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի, 89-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 20, 31 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0027-0003 կադաստրային ծածկագրով 0.11136 հեկտար հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, հաշվի առնելով քաղաքացի Արթուր Աշոտի Խաչատրյանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Որոշում Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 20, թիվ 31 բնակելի տուն հասցեում գտնվող 77.2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը և 34.4 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0027-0003-001, 08-010-0027-0003-002 կադաստրային ծածկագրերով, 0.11136 հեկտար հողամասը /հետագայում՝ անշարժ գույք/ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 14092022-08-0038/ նվիրատվության կարգով, անհատույց, օտարել այդ տան վարձակալ Արթուր Աշոտի Խաչատրյանի /հետագայում՝ Նվիրառու/:
2. Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝ Արթուր Աշոտի Խաչատրյանի Մորը ՝ Արփիկ Արտեմի Մկրտչյանին , Որդուն՝ Աշոտ Արթուրի Խաչատրյանին, Աղջկան՝ Անի Արթուրի Խաչատրյանին,
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին: |