Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 12-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 14-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացիների դիմումներըև հիմք ընդունելով, որ նշված քաղաքացիները համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի թվով 3բնակչի տրամադրել միանվագ դրամական օգնություն, ընդամենը՝ 270000 (երկու հարյուր յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
1. Արսեն Զաքարյան - 200,000/երկու հարյուր հազար/ դրամ,
2. Արամ Ստեփանյան - 40.000/քառասուն հազար/ դրամ,
3. Տիգրան Զաքարյան - 30.000/երեսուն հազար/ դրամ: |