ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում տեղի ունեցավ երկրորդ հանրային քննարկումը նվիրված «Մուսահա» ՍՊԸ-ի կողմից Ախուրյան ՓՀԷԿ-2-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հարցի վերաբերյալ:
Հանրային քննարկմանը մասնակցում էին՝ Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Ա.Ղուկասյանը, «Մուսահա» ՍՊԸ-ի սեփականատեր Արտակ Ադամյանը,«Մուսահա» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Ա.Հլղաթյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը, Ջրաձոր բնակավայրի բնակիչները, ինչպես նաև Ամասիա համայնքի մի խումբ ներկայացուցիչներ:
Բացման ելույթով հանդես եկավ Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Ա.Ղուկասյանը, այնուհետև իր խոսքը ներկայացրեց Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը, որից հետո «Մուսահա» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Արշավիր Հլղաթյանը, ներկայացրեց ՓՀԷԿ-ի կառուցման անհրաժեշտությունը նա ասաց, որ ՓՀԷԿ-ի կառուցումը, որևէ արգելք չի հանդիսանա ջրօգտագործողների և ջրարբիացման համար, գլխամասային հանգույցի բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկվել է 18.08.2021թ ՀՀ կառավարության N 1347 որոշման համաձայն, շինարարության ընթացքում չի հատվելու ոչ մի տեսակի ծառատեսակներ և պատճառ չի հանդիսանալու որևէ գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, օգտագործված բոլոր տեսակի թափոնները և շինարարական աղբերը տեղափոխվելու են համապատասխան աղբավայրեր: Շինարարության ընթացքում որպես բանվորական ուժ ներգրավվելու են Ամասիա համայնքի և Ջրաձոր բնակավայրի բնակիչները:
Քննարկման ժամանակ ներկաների կողմից տրվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեց լիարժեք պատասխաններ:
Ելույթներ ունեցան Ջրաձոր բնակավայրի ներկայացուցիչները, որոնք շեշտեցին, որ ՓՀԷԿ-ի կառուցումը կնպաստի բնակավայրից մարդկանց արտահոսքի դադարեցմանը և խթան կհադիսանա բնակավայրի ֆինանսական կայունությանը:
Հանրային քննարկման ավարտին ելույթ ունեցավ Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Ա.Ղուկասյանը, որը իր ավարտական խոսքում կրկին անգամ անդրադարձավ ՓՀԷԿ-ի կառուցման հարցին և շեշտեց, որ ՓՀԷԿ-ի կառուցումը կունենա դրական ազդեցություն Ջրաձոր բնակավայրի բնակչության արտահոսքի դադարման վրա և հույս հայտնեց, որ ՓՀԷԿ-ի շահագործումից հետո կլինեն ֆինանսական ներդրումներ «Մուսահա» ՍՊԸ-ի կողմից: