Հաշվետվություններ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի ամենամյա հաշվետվություն
Ներկայացման ամսաթիվ` 15 ապրիլ 2020
Հաշվետու ժամանակահատված 01 հունվար 2020թ. - 30 նոյեմբեր 2020թ.
Հայաստան Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքին բնորոշ են սոցիալ տնտեսական այն խնդիրները, որոնք ընդհանուր են մարզի մյուս բոլոր համայնքների համար:Չնայած առկա դժվարություններին տեղական ինքնակառավարման մարմիների կողմից իրենց իրավասությունների սահմաններում մի շարք քայլեր են ձեռնարկվել համայնքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ:
Կյանքի որակի բարձրացման և այդ կերպ սոցիալ տնտեսական վիճակի բարելավման նպատակով Ամասիա խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացվել են գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ:Հաշվետու ժամանակաշրջանում Գտաշեն, Բանդիվան, Ողջի, Մեղրաշատ Բյուրակն, Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերում տեղադրվել են աղբամաներ, որի արդյունքում լուծվել է համայնքի ողջ տարածքում աղբահանության խնդիրը:
Համայնքի յոթ բնակավայրերում տեղադրվել են ֆոտովոլտային կայաներ:
Համայնքում զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով ՀՀ կառավարության օտարերկրյա դոնորների աջակցությանմբ և ֆինասավորմամբ համայնքի ֆինասական ներդրմամբ Ամասիա բնակավայրում բացվել է բրդի վերամշակման գործարան, արդյունքում ստեղծվեն են 18 աշխատատեղեր:Հաշվի առնելով համայնքում ոչխարաբուծության նպաստավոր պայմանների առկայությունը բրդի վերամշակման գործարանի աշխատանքի հաջող մեկնարկընախադրյալներ է ստղծվել համայնքում թելի արտադրությամբ ամբողջական շղթայի կազմակերպման համար:
|
Կից փաստաթղթեր
 |
(42.27 Կբ)
|