Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝
1) «Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 4264»` «8000» թիվը փոխարինել «9000» թվով,
2) «Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 5122»` «3211,7» թիվը փոխարինել «2211,7» թվով,
3) «Բաժին 1, խումբ 6, դաս 1, հոդված 5122` «2000,0» թիվը փոխարինել «250,0» թվով,
4) «Բաժին 5, խումբ 1, դաս 1, հոդված 4267»` «60,0» թիվը փոխարինել «900,0» թվով,
5) «Բաժին 6, խումբ 4, դաս 1, հոդված 4269»` «3813,2» թիվը փոխարինել «6813,2» թվով,
6) «Բաժին 6, խումբ 4, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «1600» թվով,
7) «Բաժին 9, խումբ 1, դաս 1, հոդված 5134»` «1450» թիվը փոխարինել «2600» թվով,
8) «Բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4891` «23524,9» թիվը փոխարինել «18684,9» թվով: |