Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր՝ Ամասիա/ սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից 0,2084 հեկտար մակերեսով, 08-010-0049-0074 կադաստրային ծածկագրով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու մասին» թիվ 37-Ա որոշման մեջ փոփոխություներ կատարելու մասին.
1) Որոշման վերնագրում «նվիրատվություն» բառը փոխարինել «նվիրել» բառով:
2) Որոշման 1-ին կետի «նվիրաբերել» բառը փոխարինել «նվիրել» բառով: |