Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 112-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՋՐԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԱԽՈՒՐՅԱՆ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳԼԽԱՄԱՍԻ ԿՈՆՍՈՒԼԱՅԻՆ ՋՐԹԱՓ ՊԱՏՎԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ մասերի, ՀայաստանիՀանրապետության կառավարության  2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 46.2-րդ կետի «դ» ենթակետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ՄՈՒՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության 2019 թվականի օգոստոսի 28-ի N 0657 լիցենզիանև հաշվի առնելով «ՄՈՒՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին ՝

որոշումէ.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ջրային նպատակային նշանակության 0,05039 հեկտար հողամասը կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով, 54200 (հիսունչորս հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով տրամադրել «Մուսահա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` այդ հողամասում ընկերության կողմից կառուցված փոքր հիդրոէլեկտրոկայանի գլխամասի կոնսուլային ջրթափ պատվարի կառուցման համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner