Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2023 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին» թիվ 94-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2023 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 48,087 տոկոսի չափով` 400000 (չորս հարյուր հազար) դրամ:»: |