Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի և 16-րդ հոդվածի 1.1-ին մասի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Նանե մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի պաշտոնը թափուր է՝
ո ր ո շ ու մ եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Նանե մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 11:00-ին անցկացնել մրցույթ՝ համաձայն հավելվածի:
2. Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը սահմանված կարգով հրապարակել «http://www.azdarar.am» հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների և համայնքի պաշտոնական համացանցային կայքերում, ինչպես նաև դրանք փակցնել համայնքապետարանի տեղեկատվական ցուցատախտակին:
3. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով:
4. Սույն որոշումն ուղարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Նանե մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։