Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանվարչապետի2001 թվականի oգոuտոuի 13-ի թիվ 599 որոշմամբստեղծվածհողերի oգտագործմանժամանակավորuխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 6 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Հաստատել՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի (բնակավայր՝ Ամասիա) հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` համայնքային սեփականություն համարվող 0,03998 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-010-0119-0014)փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ կապի օբյեկտների գործառնական նշանակության կատեգորիա, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության (ԲԲԸ)» կողմից այդ հողամասում տեղադրված շարժական կապի բջջային կայանի գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝
1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,
2) հողամասինպատակայիննշանակությանփոփոխությանևհողերիընթացիկհաշվառմանտվյալներիհիմանվրահամայնքիհողայինհաշվեկշռումկատարելհամապատասխանփոփոխություն: |