Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածիդրույթներով և հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր տնօրենի 2022 թվականի հոկտեմբերի 12-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 26-րդ փողոց, օբյեկտ 7 հասցեում գտնվող, «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հողամասից 112 քառակուսի մետր մակերեսով տարածքը, /անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական թիվ 1201212/ 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին՝ նոր Թումո կենտրոն կառուցելու համար: |