Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 13-ի՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքում ոռոգման ներքին ցանցերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու ծրագրին մասնակցելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 36-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ.
<<Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրում Բանդիվան բնակավայրի OD 250 մմ ջրատարի և Մեղրաշատ բնակավայրի ուղեկալի ներսում գտնվող ոռոգման ցանցի փոխարեն ծրագրում ներառել Բյուրակն՝ 402,0 մ, Մեղրաշատ՝ 194,0 և Արեգնադեմ բնակավայրի ոռոգման ցանցի կառուցումը: Իսկ Բանդիվան բնակավայրի ոռոգման ցանցի և Մեղրաշատ բնակավայրի ուղեկալի ներսում գտնվող ցանցի կառուցման աշխատանքները հանել ծրագրից: