Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՄԱՍԻԱՅԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ «ԱՄԱՍԻԱՅԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի   1-ին մասի 15-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Ամասիայի համայնքայինգրադարան» (պետական գրանցման համար՝ 46.21000083) և «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» (պետական գրանցման համար՝ 46.21000082)համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները  միավորելու միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայիմարզամշակությաին կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

2.    Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի համայնքային գրադարան» և «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Ամասիայի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան։

3.    Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2003 թվականի մայիսի 10-ի  «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Արվեստի դպրոց», «Սպորտ դպրոց», «Կենտրոնական գրադարան» բյուջետային հիմնարկների լուծարման և նոր «Ամասիայի արվեստի դպրոց» «Ամասիայի համայնքային գրադարան», «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններստեղծելու մասին» թիվ 1-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner