Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 01-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայր 2-րդ փողոց, 34 օբյեկտ հասցեավորմամբ քաղաքացի Սամվել Մուքայելի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ 32,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով կառույցը օրինական ճանաչելու մասին» թիվ 187-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում գրված «2023GYMFBC» թվերն ու տառերը փոխարինել «20245UJYYY»թվերով ու տառերով: