Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի 9-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 02-ին Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից ներկայացված դիմումը
որոշում եմ՝
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին տալ շինարարության թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում 200 աշակերտի համար կրթահամալիրի կառուցման շինարարական աշխաատանքներ իրականացնելու համար: