Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 59-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններ իրականացրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անահիտ Լյովայի Մելոյանը, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 13,3 քառակուսի մետր մակերեսով առևտրի սրահը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0049-0064 կադաստրային ծակագրով 0,00133 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ փողոց, 1/5 առևտրի սրահ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 9,3 քառակուսի մետր մակերեսով առևտրի սրահը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0049-0064 կադաստրային ծակագրով 0,00133 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ փողոց, 1/5 առևտրի սրահ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 1890 (հազար ութ հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 64160 (վաթսունչորս հազար հարյուր վաթսուն ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 66050 (վաթսունվեց հազար հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Անահիտ Լյովայի Մելոյանին /նույնականացման քարտ 003099223, տրված` 016 կողմից, 2015թվականի հունիսի 11-ին):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Անահիտ Լյովայի Մելոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: