Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 19-րդ կետի և 55-րդ կետի 3) ենթակետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի գլխավոր հատակագծում կատարված հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը, ըստ որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 08-035-0338-0001 կադաստրային ծածկագրով 15,0111 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասը փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողերի կատեգորիա՝ այդ հողամասում գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին
1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,
2) հողամասի գործառնական նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |