Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 1-ին կետի 14-րդ ենթակետը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմաններում գտնվող /բնակավայր՝ Գառնառիճ/, համայնքի սեփականություն հանդիսացող 08-029-0109-0002 կադաստրային ծածկագրով 0.82587 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում բնակչության համար բնակելի տներ կառուցապատելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասն օտարելու և հողի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունները փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: