Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 61-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 2-1 դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա Համայնքը ներառող Շիրակ-3 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին առաջարկել՝ որոշման 1-ին կետով հաստատված համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |