Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը և Սարգիս Արարատի Գևորգյանի 11.03.2025 թվականի դիմումը.
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4,5 հեկտար 3-րդ կարգի խոտհարքը (կադաստրային ծածկագիր՝ 08-088-0005-0020) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Սարգիս Արարատի Գևորգյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 18090 (տասնութ հազար իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: