|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 մարտի 2024 թվականի N 32-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԸ ՆԵՐԱՌՈՂ ՇԻՐԱԿ-3 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 61-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 2-1 դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա Համայնքը ներառող Շիրակ-3 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին առաջարկել՝ որոշման 1-ին կետով հաստատված համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՐԴՈՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(515.42 Կբ)
|
|
(492.94 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|