Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Ամասիա) քաղաքացի Ժորա Գրիգորի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված եվ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 11-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում գրված «1095470 (մեկ միլիոն իննսունհինգ հազար չորս հարյուր յոթանասուն) » բառերն ու թվերը փոխարինել` 1207089 (մեկ միլիոն երկու հարյուր յոթ հազար ութսունինը) դրամ բառերով ու թվերով:
2) Որոշման 1-ին կետում գրված «2600880 (երկու միլիոն վեց հարյուր հազար ութ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ»բառերն ու թվերը փոխարինել «2712504 (երկու միլիոն յոթ հարյուր տասերկու հազար հինգ հարյուր չորս) դրամ»բառերով ու թվերով: