Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված << Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի>> 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրում/ հասցե՝ 8-րդ փողոց, 2/1 շինություն/ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-050-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,04810 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի Մկրտիչ Մարկլենի Խեչոյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի շինությունները համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր` 20246EHKDW, հիմք ընդունելով Մկրտիչ Մարկլենի Խեչոյանի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դիմումը`
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայում գտնվող / հասցե՝ 8-րդ փողոց, 2/1 շինություն/ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-050-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,04810 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 97,48 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի շինությունները, ճանաչել օրինական, դրանք համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը:
2. Որոշման 1-ին կետով օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը` տվյալ կառույցն իրականացրած անձին` Մկրտիչ Մարկլենի Խեչոյանին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն ներկայացնել:
3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը`
ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիններում.
բ) չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացինների կյանքին և առողջությանը.
գ) կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիններում, այն կատուցված է քաղաքաշինական նորմերին և կանոներին համապատասխան և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով: