Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի» 11-րդ կետի դրույթներով`
որոշում եմ
1.Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին » թիվ 157-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ՝ համաձայն հավելվածի:
3. Մրցույթներն անցկացնելու մասին հայտարարությունը սահմանված կարգով հրապարակել «http://www.azdarar.am»հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների և համայնքի պաշտոնական համացանցային կայքերում, ինչպես նաև դրանք փակցնել համայնքապետարանիտեղեկատվականցուցատախտակին:
4. Թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով: