Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N10042025-08-0021), բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,2084 հեկտար մակերեսով, 08-010-0049-0074 կադաստրային ծածկագրով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքում դպրոց կառուցելու նպատակով:
2. Կատարել գլխավոր հատակագծի փոփոխություններ՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |