Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 31-ի թիվ 2387-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով.
որոշում եմ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0056-0001 կադաստրային ծածկագրով, 0,12307 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում տեղակայված համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0056-0001 կադաստրային ծածկագրով 0,12307 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայր, 2-րդ փողոց, 68/1հողամաս: