Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայկարամ Մադոյանի դիմումը
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրում տեղակայված Հայկարամ Մադոյանի սեփականությունը հանդիսացող, 08-082-0011-0005 կադաստրային ծածկագրով, 0,209 հեկտար մակերերսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայր 3-րդ փողոց, 9 բնակելի տուն: