Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 77-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններ իրականացրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի քաղաքացի Արկադի Նորիկի Մարտիրոսյաննիր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 10,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպըև նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-091-0016-0086 կադաստրային 0,110109 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ողջի, 8-րդ փողոց, 6/2) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 10,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-091-0016-0086 կադաստրային 0,110109 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ողջի, 8-րդ փողոց, 6/2) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի կարգով 184935 (հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 52005 (հիսուներկու հազար հինգ ) Հայաստանի Հանրապետության դրամ պարսպի համար, ընդհանուր 236940 (երկու հարյուր երեսունվեց հազար ինը հարյու քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի Արկադի Նորիկի Մարտիրոսյանին /նույնականացման քարտ՝ 005788740, տրված` 016 կողմից, 2017 թվականի մարտի 3-ին):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արկադի Նորիկի Մարտիրոսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: