Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի 22 դեկտեմբերի թիվ 2-9 դրական եզրակացության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ Շիրակ 3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծման առաջադրանքը։
2. Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով նախատեսված նպատակային կամ գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ ապահովելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 –րդ հոդվածի պահանջները։
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: